Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արթուր Աբրահամի հերթականը

Արթուր Աբրահամի հերթականը
28.09.2014 | 13:56

Գերմանիայի Կիլ քաղաքում շաբաթ օրը կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու Բրիտանիան ներկայացնող Պոլ Սմիթի չեմպիոնական մարտը: Մեր հայրենակիցը գտնվելէ բարձրության վրա՝ տասներկու ռաունդներում բրիտանացուն չնչին հնարավորություն իսկ չտալով ունենալու չեմպիոնական հավակնություններ: Արթուրը հերթական անգամ պահպանեց չեմպիոնական տիտղոսը, ինչ կապակցությամբ շնորհավորում ենք տաղանդավոր մարզիկին, մեզ բոլորիս:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ